ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանը հաղթել է WR Chess Masters մրցաշարում

Շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթել է WR Chess Masters մրցաշարում

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված WR Chess Masters մրցաշարում, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արոնյանը, ռուս Յան Նեպոմնյաշչին և հնդիկ Դոմարաջու Գուկեշը 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։ Փլեյ-օֆֆում հայ շախմատիստը 2:0 հաշվով հաղթեց Գուկեշին, 1:0 հաշվով՝ Նեպոմնյաշչիին և դարձավ մրցաշարի հաղթող:

Հայ գրոսմայստերը բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով. այն դարձել է 2745 է:

Հիշեցնենք` Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստներ: WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։