ԳլխավորԽճանկար

Շախմատի միջազգային օրն է. հետաքրքրական փաստեր

Շախմատ՝ սենյակում

Այսօր Շախմատի միջազգային օրն է։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական տեղեկություն այդ հնագույն խաղի մասին։

✔ Շախմատը հիանալի միջոց է ոչ միայն երեխաների, այլև տարեցների հիշողությունը բարելավելու համար: Խաղը համարվում է գերազանց միջոց Ալցգեյմերի հիվանդության դեմ պայքարելու համար։

✔ Ծալովի շախմատի տախտակը հորինել է 1125 թվականին շախմատասեր քահանայի կողմից։ Եկեղեցին արգելում էր քահանաներին շախմատ խաղալ, ուստի հնարամիտ քահանան պարզապես ծալում էր տախտակը, որպեսզի այն նման լինի միմյանց վրա դրված գրքերին:

✔ Մարդը, ով զբաղվում է շախմատ խաղալով, պետք է ֆիզիկապես դիմացկուն լինի և ուժեղ նյարդային համակարգ ունենա: Ասում են, որ հենց շախմատի խաղի ժամանակ են մահացել Իվան Ահեղը և Բելգիայի թագուհի Մարիա Հենրիետա Աննան:

✔ Պահպանված ամենահին շախմատի հավաքածուն հայտնաբերվել է հյուսիսային Շոտլանդիայի Լյուիս կղզում: Այն թվագրվում է մ.թ. 12-րդ դարով և ենթադրաբար ստեղծվել է Իսլանդիայում կամ Նորվեգիայում։ Այն օրինակ է ծառայել «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի կախարդական շախմատի խաղաքարերը ստեղծելու համար։

✔ Ժամանակի առումով ամենաերկար քայլը պատկանում է բրազիլացի Ֆրանցիսկո Տրոիսին. նա հերթական քայլի վրա մտածել է երկու ժամ քսան րոպե:

✔ Տեսականորեն սպիտակները կարող են սև արքային մատ հայտարարել արդեն երրորդ քայլում, բայց և կարող են մատ «վասիակել» երկրորդ քայլում։

✔ 1985 թվականին Գարի Կասպարովը դարձավ շախմատի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը 22 տարեկան 210 օրական հասակում: Մինչ այժմ աշխարհի տասներեքերորդ չեմպիոնը շատ փորձագետների կողմից ճանաչվում է որպես պատմության մեծագույն շախմատիստ:

✔ Սակայն նա 1997 թվականին պարտվեց Deep Blue համակարգչին, և դա իսկական շոկ դարձավ ամբողջ շախմատային աշխարհի համար: 2006 թվականին նույն ճակատագրին արժանացավ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը՝ պարտվելով Deep Fritz-ին, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց շախմատային համակարգիչների հզորությունը։

✔ Հնարավոր ինքնատիպ շախմատային պարտիաների քանակը մեծ է ամբողջ տիեզերքում էլեկտրոնների քանակից: Նյութի մանրագույն մասերի քանակը 10-ի 79 աստիճան է, իսկ չկրկնվող շախմատային պարտիաներինը՝ 10-ի ավելի քան 120 աստիճան։ Բայց շախմատային հնարավոր բոլոր պարտիաները դժվար թե երբևէ խաղացվեն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews