ԳլխավորԼուր

Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն. նա միանձնյա առաջատար է

Մարիամ Մկրտչյան

Ռումինիայում ընթացող շախմատի աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակ խաղաքարերով մրցեց ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ եւ հաղթանակ տարավ 35-րդ քայլին։

Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նա 1,5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող հնդիկ Ս․ Կանիշկայից։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։