Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին հեռացրել են Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից, տեղեկացնում է ՖԻԴԵ-ն
9-րդ տուրին նորվեգացի գրոսմայստերը ներկայացել է ջինսե տաբատով։ Կազմակերպիչները տուգանել են Կարլսենին 200 դոլարով և պահանջել փոխել հագուստը։ Կարլսենը հրաժարվել է ու ի նշան բողոքի հեռացել։
Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին մարզակոշիկների համար տուգանվել է 200 դոլարով։ Նա փոխել է կոշիկները և մասնակցել է տուրին։