ԳլխավորԼուր

Պետգույքի ԿԿ նախագահն այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո» ստուդիա

«Թումո» ստուդիան Արամի 44 հասցեում

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալ Գևորգ Բաբայանը դեկտեմբերի 27-ին այցելեցին Երևանի Արամի 44 հասցեում գտնվող տարածք, որը ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին։

Այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան շենքում իրականացված վերականգման աշխատանքներին, որոնք ուղղված են կառույցի պահպանմանը և նորովի շահագործմանը, ինչպես նաև հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի ընթացքին և նպատակներին։

Շենքում գործող կրթական կենտրոնը, որտեղ այժմ հաճախում է շուրջ 1000 ուսանող, կազմակերպում է դասախոսություններ և միջոցառումներ՝ ուղղված դիզայնի, արվեստի և արհեստագործության զարգացմանը։

Ավելի քան հարյուրամյա իր պատմության ընթացքում շենքը ծառայել է տարբեր նպատակների՝ դառնալով կրթական-մշակութային կյանքի կենտրոններից մեկը։ Այսօր, երկու կողմերի ջանքերի շնորհիվ, Արամի 44-ը վերածվել է կրթական և ստեղծագործական կարևոր հանգույցի՝ միավորելով պատմությունն ու ժամանակակից նախաձեռնությունները։

«Թումո» ստուդիան Արամի 44 հասցեում

«Թումո» ստուդիան Արամի 44 հասցեում

Պետգույքի ԿԿ նախագահ Առնակ Ավետիսյանն այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո» ստուդիա

«Թումո» ստուդիան Արամի 44 հասցեում