ԳլխավորԼուր

Ցյուրիխում «Թումո» կենտրոն է բացվել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում բացվել է «Թումո» կենտրոն, տեղեկանում ենք «Թումոյի» ֆեյսբուքյան էջից։

««Թումո» Ցյուրիխը միացավ մեր միջազգային ցանցին։

Այս շաբաթ Շվեյցարիայի ամենամեծ քաղաքում` Ցյուրիխում, բացվեց առաջին «Թումո» կենտրոնը: Ութ հիմնական ոլորտներով կրթական ծրագիրը սպասում է ավելի քան 700 ուսանողի: Սա մեր 9-րդ միջազգային կենտրոնն է` առաջինն ու, հուսով ենք, ոչ միակը Շվեյցարիայում»,-նշված է հաղորդագրության մեջ: