ԳլխավորԼուր

Վանաձորի «Սպայի տուն»-ը կդառնա «Թումո» կենտրոն

Վանաձորի «Սպայի տուն»-ը կդառնա «Թումո» կենտրոն

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծին, ըստ որի՝ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոց 1/1 հասցեում գտնվող «Սպայի տան» շենքը՝ «Թումո» ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով։

Նախագծի իրականացման արդյունքում շուրջ 6000 պատանիներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ արտադպրոցական կրթություն։ Հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամի ներդրում։

Հավելենք, որ «Սպայի տան» շենքում «Թումո» հիմնելու՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի և Վանաձորի ավագանու որոշման մասին հայտնի էր դեռ 2023-ի նոյեմբերից։ Նախատեսվում է, որ կենտրոնը կգործի արդեն 2026 թվականից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews