ԳլխավորԼուր

Ծանրամարտիկ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Գառնիկ Չոլակյան

Ալբանիայի Դուրես քաղաքում 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը չեմպիոնի կոչմանն արժանացավ երկամարտի 267 կգ (120+147 կգ) արդյունքով: Առանձին վարժություններում ևս Չոլակյանը ոսկե մեդալներ նվաճեց: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց նախ 115, ապա 120 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կ գ ու 147 կգ կշռող ծանրաձողերը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ կշռող ծարաձողն ու արծաթե մեդալ նվաճեց: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրեց միայն 135 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 250 կգ արդյունքով նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում գրավեց 5-րդ տեղը:

Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանը հոկտեմբերի 30-ին կունենա երեք մասնակից: Երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնեն 71 կգ քաշային Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը: Մինչև 23 տարեկանների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնի 71 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ծանրորդ Սեյրան Խունադյան
Սեյրան Խունադյան