Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջինն է եղել՝ հաջորդաբար բարձրացնելով 131 կգ, 136 կգ ու 145 կգ ծանրաձողերը: Վերջին մոտեցումով Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել:
Հրում վարժությունում ևս առաջինը մեր ծանրորդն էր՝ գլխավերևում պահելով 166 կգ, 172 կգ և 176 կգ կշռող ծանրաձողերը և սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Նարեկ Գրիգորյանը, երեք հաջող մոտեցմամբ պոկել է 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում ևս նա երկրորդն էր:
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Հավելենք, որ ավելի ուշ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 327 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






