ԳլխավորԼուր

Հայ պատանիները կրկին մեդալներ են նվաճել Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում

Ըմբիշ Ռազմիկ Ոսկանյանը

Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) հաղթեց ռուս ըմբիշին (6:4) և դարձավ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր,  հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Բրոնզե մեդալի է արժանացել նաև Արեն Փիրուզյանը (45 կգ)՝12:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին։

Հիշեցնենք՝ երեկ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) նվաճել էր արծաթե, Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews