Իրանում բոլոր ուսումնական հաստատությունները փակ են մինչև հետագա ծանուցումը, իսկ Իսրայելում արտակարգ դրությունն ու սահմանափակումները երկարաձգվել են մինչև հունիսի 30-ը։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 128 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։
Իսրայելի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է 15 զոհի և 385 վիրավորի մասին։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց՝ հրթիռակոծելով ու ռմբակոծելով երկրի տարածքը, քանի որ «Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել»։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews