ԳլխավորԼուր

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին զոհվել է

Էբրահիմ Ռայիսի

Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին զոհվել է, նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և որոնումներն իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել է մթության և տեղատարափի պատճառով: Ռելիեֆի պատճառով փրկարարները ստիպված են եղել ոտքով հասնել դեպքի վայր:

Վաղ առավոտյան հայտնի է դարձել ուղղաթիռի այրված բեկորների գտնվելու մասին, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց մահվան մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը:

Նախագահ Ռայիսիի հետ օդանավում են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզի իմամ Մոհամմադ ալի ալ Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին: Եվս 4 մարդու, այդ թվում՝ անձնակազմի անդամների անուններ, չեն հրապարակվել։

Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են փոխնախագահ Մոհամմադ Մահբերին։

Իրանում հինգօրյա սուգ է հայտարարվել։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի վայրը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի վայրը