ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Լյուբլին, Սլովակիա

Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ ուսումնական տարվա համար, ընդհանուր առմամբ՝ 12.000 եվրո՝ բարձրագույն կրթության առաջին երեք տարիների համար:

Կրթաթոշակի համար դիմումները կարող են ներկայացվել մինչև հունիսի 30-ը:

Ընտրության չափանիշը կլինեն SAT թեստի արդյունքները:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և դիմումները ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://scholarships.portalvs.sk/ կայքը: