Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մասինհայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով կրթաթոշակների դիմումներ կարող են ներկայացվել հետևյալ ուղղություններով՝
- մագիստրոսի աստիճան և ինտեգրված ուսուցում՝ մինչև 2 տարի տևողությամբ (560 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսմնառության ընթացիկ ծախսերի համար՝ (դիմելու կարգ՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/),
- կարճաժամկետ ուսուցում՝ 1 կիսամյակ (6 ամիս, 560 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1120 եվրո՝ դոկտորանտուրայի համար, ինչպես նաև դրամաշնորհ ուսումնառության ընթացիկ ծախսերի համար: Դիմելու կարգի և հավելյալ տեղեկատվության համար՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/),
- Լիտվայի մասին ընդհանուր դասընթացներ՝ 1-ից 2 կիսամյակ (առավելագույնը՝ 10 ամիս, 910 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսմնառության ընթացիկ ծախսերի համար (դիմելու կարգի և հավելյալ տեղեկատվության համար՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/),
- լիտվերենի և լիտվական մշակույթի ամառային դասընթացներ՝ 1 ամիս (910 եվրո ամսական կրթաթոշակ (դիմելու կարգի և հավելյալ տեղեկատվության համար՝ https://studyin.lt/learn-lithuanian/)։
«Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» ազգային գործակալության կայքը` https://smpf.lrv.lt/en/about-us/:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews