ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ամբողջական կրթաթոշակներ՝ 16-17 տարեկան երիտասարդների համար. New School International School of Georgia

Տրամադրվում են կրթաթոշակներ՝ School International School of Georgia քոլեջում (Թիբիլիսի, Վրաստան) միջազգային բակալավրիատի IB Diploma աստիճանով երկամյա կրթության համար։

Դիպլոմային ծրագիրը իրենից ներկայացնում է երկամյա ուսումնական կուրս` միջազգային  բակալավրիատի (IB) չափանիշների պահանջներին համապատասխան, Եվրոպայի և եվրոպական հարցերով մասնագիտացման եզակի հնարավորությամբ:

Աշակերտները հնարավորություն կունենան քննարկել եվրոպական թեմաներ և հիմնախնդիրներ:

Արտադասարանական ակտիվությունները «Նոր դպրոցում» կապահովեն ուսանողների համար փորձի եվրոպական ուղղվածությունը, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Եվրամիության պաշտոնատար անձանց և ակադեմիական անձնակազմի մասնակցությամբ միջոցառումների և ընդունելությունների: Նույնպես հնարավոր է կազմակերպվեն կրթական այցեր եվրոպական ինստիտուտներ, Եվրոպայի և բնակչության մասին ուսանողների գիտելիքները խորացնելու նպատակով:

Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը իրականացվում է «Նոր դպրոցում» (Թբիլիսի, Վրաստան), որը 2010 թվականից հեղինակավորված է IB-ի կողմից և Եվրոպական միության գործընկերն է:

Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Կրթաթոշակային ծրագիրը ներառում է՝

-Ուսման ծախսերը 2021/2022 ուսումնական տարվա համար,

-Կացարանի և սննդի ծախսերը Թբիլիսիում,

-Ճանապարհային ծախսերը երկու ուղղությամբ Թբիլիսիի և բնակության վայրի միջև՝

երկու տարվա ընթացքում դպրոցական արձակուրդի ժամանակ.

-Տեղական տրանսպորտով երթևեկության վճար՝ Վրաստանի բանկի անձնական դեբետային քարտի օգտագործմամբ.

-Ծրագրին մասնակցելու համար ուսանողներին հարկավոր կրթական նյութեր և ռեսուրսներ (գրքեր, դյուրակիր համակարգիչներ, հաշվիչներ և սմարտֆոններ ուսման  տևողության ժամանակ).

-Մասնակցություն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող սեմինարներին, կոնֆերանսներին, ուսումնական շրջագայություններին և այլ միջոցառումներին.

-Բժշկական ապահովագրություն՝ ներառյալ ատամնաբուժական ծառայություններ։

Կրթաթոշակը շնորհվում է առաջին  ուսումնական տարում և մեխանիկորեն շարունակվում երկրորդ ուսումնական տարում՝ ուսանողների առաջադիմության հիման վրա (առաջին տարվա ավարտից հետո): Ուսանողները կարիք չեն ունենա կրկին հայտ ներկայացնել՝ կրթաթոշակ ստանալու համար:

Կրթաթոշակին կարող են դիմել Արեւելյան Գործընկերության երկրների (այդ թվում՝ Հայաստան) միջնակարգ դպրոցի աշակերտ հանդիսացող, միջնակարգ/ավագ դպրոցի նախորդ և ընթացիկ տարիների առաջադիմությամբ (առնվազն 70% GPA միջին գնահատականը), անգլերենի իմացությամբ (B2 և ավելի մակարդակ) երիտասարդներ։

Եվրոպական միության պաշտնական այլ լեզվի իմացությունը կհամարվի առավելություն:

Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 26-ը։

Մանրամասները` այստեղ։

Comment here