ԳլխավորԼուր

Լրագրողական ծրագիր Եվրոպայում՝ ուսանողների և նորավարտների համար

Լրագրողները խմբագրությունում

Լրագրության եվրոպական կենտրոնը «Google News Initiative»-ի հետ համագործակցությամբ կազմակերպում է «GNI Student Fellowship» ծրագիրը՝ նախատեսված ուսանողների և նորավարտների համար, որոնք հնարավորություն ունեն դիմելու մասնակից լրատվական խմբագրություններից մեկում ուսանելու նպատակով, տեղեկացնում են ԵՊՀ-ից:

Ծրագիրը մշակվել է Եվրոպայում մեդիա մասնագետների ապագա սերնդին աջակցելու և տեղեկատվական ոլորտում նորարարությունը խթանելու նպատակով:

Եվրոպական 9 երկրներում՝ Իսպանիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Իտալիայում և Լեհաստանում, կկազմակերպվի փորձնակության 20 ծրագիր:

Ընտրված կրթաթոշակակիր ուսանողներն այս տարվա ամռանը ութ շաբաթ ժամկետով կաշխատեն լրատվական խմբագրություններից մեկում և կվարձատրվեն իրենց կատարած աշխատանքի դիմաց: Կրթաթոշակակիր ուսանողներին կվճարի համապատասխան խմբագրությունը:

Նվազագույն գումարը կկազմի 2500 եվրո (գումարի ճշգրիտ չափը կսահմանվի խմբագրական թիմի հայեցողությամբ):

Լրագրության եվրոպական կենտրոնը կրթաթոշակային ժամանակահատվածում կապ կպահպանի բոլոր ուսանող-կրթաթոշակառուների հետ նրանց ուղեցույց և խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև նրանց առաջընթացին հետևելու համար:

Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 21-ը:

Մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում։