Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսում է Հայաստանի Հանրապետության ուսանողներին տրամադրել 1 կրթաթոշակ, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց՝ 2026-2027 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2027-2028 ուսումնական տարիների ընթացքում:
Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի գերազանցում հետևյալ սահմանված շեմերը՝
- առաջին աստիճանի ուսումնական ծրագրերում (բազային ակադեմիական, ինտեգրված ակադեմիական կամ բազային մասնագիտական ուսումնական ծրագրեր) ընդունվելու համար՝ 21 տարեկանը,
- առաջին աստիճանի մասնագիտական ուսումնական ծրագրերում և երկրորդ աստիճանի ծրագրերում ընդունվելու համար՝ 25 տարեկանը,
- երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերում (դոկտորանտուրայի ակադեմիական ծրագրեր) ընդունվելու համար՝ 35 տարեկանը։
Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 26-ը՝ լրացնելով կից ներկայացվող հայտաձևը և պահանջվող փաստաթղթերն ուղարկելով worldinserbia@prosveta.gov.rs էլեկտրոնային հասցեին: Միաժամանակ, վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ էլհասցեին՝ meri.ayvazyan@escs.am:
Կրթական ծրագրի և կրթաթոշակի համար դիմելու ընթացակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը՝ կից:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


