ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Լեհաստանում

Կրթություն Լեհաստանում

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակում:

Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար` ընդգրկելով ճարտարապետական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև բնական գիտությունների ուղղությունները։

Դիմումների ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 31-ն է:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3F8hq87:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգողներին՝ banach@nawa.gov.pl էլեկտրոնային հասցեով: