ԳլխավորԼուրԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային տեղեր Ճապոնիայում սովորելու համար

Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը

Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային քաղաքականության ոլորտում ապագա առաջնորդների՝ իր ծրագրերն առաջարկելով պետական պաշտոնյաներին, հանրային հատվածի մասնագետներին և ուսանողներին: Դասընթացներն անցկացվում են անգլերենով:

Ծրագրի վերջին թարմացումների և դիմումները ներկայացնելու ուղեցույցի համար անհրաժեշտ է այցելել այստեղ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews