ԳլխավորԼուր

Կրթաթոշակներն ավելացնելու փոխարեն ավելացնում են ուսման վարձավճարները. Էնֆիաջյան

14-րդ միջոցառումն ըստ էության իր նպատակին չծառայեց. ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստի ավարտին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ուսանողների ուսման վարձերի խնդրին։

Ներկա պայմաններում մասնագիտություն կա, որ մինչեւ 200 հազար դրամով թանկացել է, ինչ հիմնավորմամբ՝ հայտնի չէ, նշեց նա՝ հավելելով. «Կրթաթոշակները 1999-ին հաստատվել է 5 հազար դրամ եւ համադրելի է եղել նվազագույն աշխատավարձի հետ։ 21 տարի է անցել, ուսման վարձերը 20 անգամ վերանայվել են ու 20 անգամ բարձրացել են, իսկ որեւէ մեկը չի ուզո՞ւմ վերանայել կրթաթոշակի չափը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Comment here