Եվրոպական իրավունքի և կառավարման դպրոցը, կենտրոնանալով Եվրոպական իրավունքի և կառավարման (European Law and Governance), մասնավորապես «Քաղաքագիտություն», «Հանրային կառավարում» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտացումների վրա, դպրոցի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով տրամադրում է 20 մասնակի և 20 ամբողջական կրթաթոշակ:
Տեղեկությունը հայտնում են ԵՊՀ-ից։
Ուսուցումը կարող է լինել ինչպես հեռավար, այնպես էլ առկա՝ Հունաստանում։ Միաժամանակ, Եվրոպական իրավունքի և կառավարման դպրոցը զուգահեռ ուսուցման հնարավորություն է ընձեռում. լինելով մեկ այլ կրթական հաստատության ուսանող՝
հաճախելու դպրոցի դասընթացներին:
Դիմումները պետք է ներկայացվեն առցանց` /http://www.elgs.eu/application-forms/:
Դիմումի ձևի մեջ պետք է նշել, որ ցանկանում են հայերի համար նախատեսված ուսանողական կրթաթոշակ ստանալ:
Դիմելու իրավունք ունեն հայազգի, ներառյալ Սփյուռքի բոլոր ներկայացուցիչները:
Աշխատանքային լեզուն անգլերենն է։