ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Ուսման ամբողջական կրթաթոշակ՝ Իսրայելի BMSM երաժշտական դպրոցում սովորելու համար

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը բացառիկ հնարավորություն է տալիս հայ երաժիշտներին ուսանելու Իսրայելի լավագույն կրթական հաստատություններից մեկում։ Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հայ երիտասարդ կատարողները կարող են արտահերթ մասնակցել մրցույթին և ստանալ ուսման ամբողջական կրթաթոշակ Իսրայելի հանրահայտ The Buchmann-Mehta School of Music (BMSM)-ում սովորելու համար:

BMSM-ը Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկեր դպրոցն է, որի միջազգային ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ բարձրագույն կրթության կատարողական արվեստի դիպլոմ (B. Mus. M. Mus. և Artist Diploma) հետևյալ ուղղություններով.

● Լարային գործիքներ (առաջնահերթություն կտրվի ալտին և կոնտրաբասին)

● Փայտափողային գործիքներ (առաջնահերթություն կտրվի հոբոյին և ֆագոտին)

● Պղնձափողային գործիքներ (առաջնահերթություն կտրվի գալարափողին և տրոմբոնին)

● Վոկալ (առաջնահերթություն կտրվի տենորին և բասին)

● Նվագախմբային և երգչախմբային դիրիժորություն (միայն մագիստրատուրա)

● Դաշնամուր

Ուսուցումը կազմակերպվում է անգլերեն լեզվով:

Բացի ուսման ամբողջական կրթաթոշակից, ընտրված ամենաակնառու միջազգային ուսանողներին տրամադրվում է նաև կեցության օժանդակություն և ապրելու նպաստ:

Ծրագրին դիմել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հունիսի 5-ը ուղարկեն տեսագրության YouTube-ի հղում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի info@m4f.foundation էլ. փոստին:

Հավելյալ մանրամասներ՝ այստեղ։

Comment here