ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակի հնարավորություն՝ Եգիպտոսում 15-օրյա դասընթացի մասնակցելու համար

Տեսարան Դամիետա (Դումյատ) քաղաքից (Եգիպտոս)

Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի հովանավորությամբ 2025 թ. մայիսի 10-ից 25-ը մայրաքաղաք Կահիրեում կայանալու է ««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Դասընթացին մասնակցելու նպատակով կարող են դիմել քաղաքական, հասարարական և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սպորտային ֆեդերացիաների ղեկավարներ, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք գտնվում են 18-40 տարիքային խմբում և տիրապետում են անգլերենի:

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ կից փաթեթից: