ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսման հնարավորություն Սլովակիայում

Լյուբլին, Սլովակիա

Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Դիմորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մանրամասների համար դիմել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը` ժամը 16:00-ն:

2024 թ. մարտի 22-ին` ժամը 13:00-ին, կրթաթոշակային հայտի մշակման վերաբերյալ տեղի կունենա վեբինար, որը հասանելի կլինի հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/56zcw7z2: