ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում կանցկացվի «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

ԵՊՀ օլիմպիադա

Մարտի 2-4-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին կմասնակցեն դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 91 աշակերտներ։

Աշակերտներն օլիմպիադայի այս փուլի շրջանակում կմասնակցեն երկու ենթափուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլում աշակերտներին կտրվեն հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլում մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կկատարեն պահանջվող քիմիական փորձեր՝ ներկայացնելով համապատասխան եզրահանգումներ:

Оլիմպիադայի շրջանակում կկազմակերպվեն նաև ուսուցիչների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն ինչպես տեսական և փորձնական փուլերի առաջադրանքները, այնպես էլ կազմակերպական մի շարք հարցեր:

Մարտի 4-ին՝ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ, հաղթողները կստանան մրցանակներ: