ԳլխավորԼուր

Արցախցի ուսանողները կրթաթոշակներ կստանան․ Տիգրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Օրակարգում ունենք բարձրագույն կրթություն ստացող ուսանողներին համապատասխան կարգով աջակցություն տրամադրելու ծրագիր, դա կկրի կրթաթոշակի բնույթ, ԿԳՄՍ նախարարությունը շուտով հանդես կգա պարզաբանումներով:

Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի այն հարցին, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր են մշակվում:

Տիգրան Խաչատրյանի խոսքով` Արցախից տեղահանված մեր հայրենակիցն ինքը ինքնուրույն կընտրի այն բուհը, որտեղ նախընտրում է հատուցման սահմաններում ստանալ իր բարձրագույն կրթությունը: Խաչատրյանը նաև հիշեցրեց կառավարության որոշումը՝ խոսքը 100 հազարական միանվագ դրամական աջակցության մասին է, որը անկախ տարիքից` պետք է տրամադրվի մեր հայրենակիցներին. Հոկտեմբերի 6-ից սկսած` արդեն բոլոր այն հայրենակիցները, որոնք ունեն բանկային քարտեր և հաշիվներ կսկսեն ստանալ իրենց դրամական հատկացումները:

«Նրանք, ովքեր չունեն հաշիվներ, Կենտրոնական բանկն ունի հանձնարարական` սահուն կազմակերպելու դրանց տրամադրման գործընթացը: Յուրաքանչյուր անձի հաշվով տրամադրում ենք նաև 40 հազար դրամ` բնակարանային հարցերը լուծելու նպատակով և10 հազար դրամ` կոմունալ ծախսերը հոգալու նպատակով»-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։