Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագիր՝ Օքսֆորդում հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ուսանողների համար

Հայերեն

ՀԲԸՄ Լոնդոն Թրասթը հայտնում է կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին՝ Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ուսանողների համար, տեղեկանում ենք ՀԲԸՄ կայքից։

Օքսֆորդի համալսարանը Միացյալ Թագավորությունում հայագիտություն դասավանդող առաջատար համալսարանն է, որը այս առարկան ներդրել է տասնիններորդ դարի կեսերից:

Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում:

Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:

Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը:

Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը:

Դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար անցեք այս հղումով։

Comment here