ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Մարի Կյուրիի անվան կրթաթոշակների մրցույթ երիտասարդ կանանց համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթի մեկնարկը։

Կրթաթոշակային ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց խրախուսել մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան 100 ընտրված կին դիմորդի կտրամադրվի մինչև 20.000 եվրո կրթաթոշակ՝ աշխարհի հավատարմագրված տարբեր բուհերում մագիստրոսական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Կրթաթոշակին դիմելու կարգը, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է այս հղմամբ։

Comment here