«Makecampus» նորաձևության և դիզայնի բարձրագույն կրթության ակադեմիան («Makecampus – Accademia di Alta Formazione di Moda e Design») իտալացի և միջազգային ուսանողներին տրամադրում է առավելագույնը 14 կրթաթոշակ՝ նորաձևության և դիզայնի ոլորտում վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Դասընթացը նախատեսված է 18-25 տարեկան ուսանողների համար և ներառում է 9- ամսյա ուսուցում, ինչպես նաև 6-ամսյա աշխատանքային փորձ տվյալ ոլորտի մի շարք ընկերություններում: Կրթաթոշակները ծածկում են դասընթացներին մասնակցելու և ապրելու ծախսերը:
Հայտերի ընդունման կարգին կարելի է ծանոթանալ Makecampus-ի կայքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023թ. օգոստոսի 31-ն է: