ԳլխավորԼուր

Իտալիան փակում է համալսարաններն ու դպրոցները, արգելում՝ համբույրներն ու ձեռքսեղմումները

Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել է մինչեւ մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 5-ից:

Կառավարությունը նաեւ նոր կանոններ է նախապատրաստում՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

Դրանց թվում են մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 79 մարդ, վարակվածների թիվը հասել է 2263-ի, ապաքինվել է 160 մարդ:

Վարակման դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, էպիկենտրոններն են Լոմբարդիան եւ Վենետոն։

Comment here