ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ՝ Երեւանի Արաբկիր շրջանի 1-ին կուրսի ուսանողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ 2021-2022թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանից:

Մասնակցության համար ուսանողների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15,  3. 2 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը: Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 30-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Comment here