Ճապոնիայի կառավարության (Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարություն, MEXT) «Բակալավրիատի ուսանողներ» և «Ուսանող-հետազոտողներ» 2024թ. կրթաթոշակների համար դիմումների ընդունումը բաց է: Այս մասին Usanogh.am-ին տեղեկացնում են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատնից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. հունիսի 13-ը։
Փաստաթղթերի ստուգման արդյունքների ծանուցում՝ 2023 թվականի հունիսի 20։
Գրավոր քննությունը և հարցազրույցը կկայանա 2023թ. հունիսի 27-ին՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը:
Հավելյալ մանրամասների համար անցնել այս հղումով։