Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը:
Հուշագրի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթաթոշակ:
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով կհայտարարվի ուսանողների ընտրության մրցույթ: Կրթաթոշակի արժանացած ուսանողների համար կստեղծվի ԱՄԻՕ բանկում աշխատելու հնարավորություն՝ ամրապնդելով կրթություն-աշխատաշուկա կապը՝ պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ: