Այսօր մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել ԵՊՀ ուսանող Հրայր Աղավելյանը։
«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։
Մեր հանրագրով պահանջում ենք․
- Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
- Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։
Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։
Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews