ԳլխավորԼուր

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19։15-ին

Ջահերով երթ

Ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի կմեկնարկի Երևանի Հանրապետության հրապարակից ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից հայտնում են՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր:

Ջահակիր դառնալու համար պետք է լրացնել առցանց հայտադիմում։

Ի դեպ, ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարել է Ջահերով երթի լոգո/տարբերանշանի մրցույթ։ Լավագույն աշխատանքի հեղինակը կստանա 50,000 դրամ մրցանակ։

Հիշեցնենք, որ ջահերով առաջին երթը դեպի Ծիծեռնակաբերդ տեղի է ունեցել 1999 թ.՝ ՀՅԴ երիտասարդների կազմակերպմամբ (ՀԵՄ)։