ԳլխավորԼուր

Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին

Ջահերով երթ

Ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, Երևանի Հանրապետության հրապարակից։

Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից։

Ջահերով երթի խորագիրն է` «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»:

Հիշեցնենք, որ ջահերով առաջին երթը դեպի Ծիծեռնակաբերդ տեղի է ունեցել 1999 թ.՝ ՀՅԴ երիտասարդների կազմակերպմամբ (ՀԵՄ)։