ԳլխավորԼուր

«Զարթիր, լաո». ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Ջահերով երթ

Ապրիլի 23-ին Երեւանում կմեկնարկի ավանդական ջահերով երթը։ Այն ի տարբերություն նախորդ տարիների, կմեկնարկի ոչ թե Ազատության, այլ՝ Հանրապետության հրապարակից։

Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին հրապարակ են հրավիրում ժամը 19.15-ին։

Ջահերով երթը այս տարի կրում է «Զարթիր, լաո» խորագիրը։