ԳլխավորԼուրՀայաստանս

ԱՄՆ-ի վերջին նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Միսիսիպին դարձել է ԱՄՆ 50–րդ և վերջին նահանգը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Նշվում է, որ նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգի իշխանություններին Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար:

«Միսիսիպիի հայ համայնքի անունից երախտագիտություն ենք հայտնում նահանգապետ Ռիվզային, որ նա սատարել է հայ ժողովրդի արդար պահանջին և պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Երբ պատշաճ կերպով նշում և մարդկանց տեղեկացնում ենք նման պատմական փաստի մասին, մենք հնարավորություն ենք ստեղծում վերջ դնելու նման վայրագություններին», — ասել է ANCA-ի ակտիվիստ Սևան Պուլիամը։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ արդեն ընդունել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն երկու տարի շարունակ ապրիլքսանչոսյան իր ուղերձում օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնաջնջման փաստերը նկարագրելու համար։

Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկ