ԳլխավորԼուրԿրթություն

Ուսուցիչների կատարելագործման հնարավորություն ԱՄՆ-ում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առաջարկում է մասնագիտական կատարելագործման երկու հնարավորություն միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար․

1. Ֆուլբրայթի գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիր,
2. Ֆուլբրայթի գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիր՝ մեդիագրագիտության շեշտադրմամբ։

Այս երկու ծրագիրն էլ ԱՄՆ կրթական հաստատությունում 6-շաբաթյա մասնագիտական կատարելագործման հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրների միջնակարգ օղակի ուսուցիչներին։ Մասնակիցները հետևում են դասապրոցեսին, ապա կիսվում իրենց փորձով տեղի ուսուցիչների ու ուսանողների հետ։

Երկու ծրագրով էլ հայտերն ընդունվում են մինչև 2023թ․ մարտի 20-ը։

Հայտ ներկայացնելու համար տես՝ https://fulbright.irex.org/

Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տես՝ http://www.usa.am/cms/announcements.php