Վակեշա քաղաքի (Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ, 70 հազար բնակիչ) Հարավային ավագ դպրոցում ոստիկանության սպան կրակել ու վիրավորել է 17-ամյա աշակերտին, տեղեկացնում է Time-ը։
Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Ոստիկանությունը դպրոցից ահազանգ է ստացել, որ աշակերտներից մեկն ատրճանակով է դասի եկել։
Ժամանած ոստիկանները հրահանգել են նրան՝ հանձնել զենքը, որին ի պատասխան 17-ամյա պատանին ատրճանակն ուղղել է ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանության սպան, ըստ լրատվամիջոցի, ստիպված է եղել կրակել նրա վրա։
Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այլ տուժածներ չկան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։