ԳլխավորԼուր

Ամերիկացիներն անձնագիր ստանալիս կկարողանան ընտրել 3-րդ սեռը՝ «X» տարբերակը

ԱՄՆ քաղաքացիներն ապրիլի 11-ից հնարավորություն կունենան անձնագիր ստանալիս ընտրել երեք սեռերից (արական, իգական, այլ) մեկը, ներառյալ ոչ սովորական «X» տարբերակը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Բարեփոխումների մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր դեռեւս անցյալ տարվա ամռանը, իսկ աշնանն արդեն առաջին անձնագիրն էր հանձնել՝  սեռի վերաբերյալ «X» նշումով:

«Ապրիլի 11-ից սկսած՝ ԱՄՆ քաղաքացիները կկարողանան «X»-ը որպես սեռային նույնականացում ընտրել իրենց ամերիկյան անձնագրի համար դիմելիս» — ասել է Բլինկենը։