ԳլխավորԼուր

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում 12-ամյա աշակերտը սպանել է մեկ այլ աշակերտի

Ոստիկանը Թենգլվուդ դպրոցի մոտ

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում 12-ամյա աշակերտն ատրճանակով կրակել ու սպանել է մեկ այլ 12-ամյա աշակերտի, տեղեկացնում է HeraldSun-ը՝ հղում անելով Associated Press-ին։

Պատահարը տեղի է ունեցել մարտի 31-ին՝ Գրինվիլի (Հարավային Կարոլինա, ԱՄՆ) Թենգլվուդ միջնակարգ դպրոցում։

Ոստիկանութունն ահազանգը ստացել է տեղի ժամանակով ժամը 12.30-ին, ու մոտ 200 իրավապահ շտապել է դեպքի վայր։

Ուսուցիչներն ու դպրոցի մյուս աշակերտները տեղափոխվել են եկեղեցի։ Ոստիկանները 12-ամյա հրաձիգին գտել են մոտակա տներից մեկի մոտ։ Ինչպես նշել է շերիֆ Հոբարտ Լյուիսը՝ այնպիսի տպավորություն է ստացել, որ փոքր հանցագործը չգիտեր ինչ անել ու չէր պատկերացնում, թե ինչ է կատարվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության, դպրոցում հրազեն կրելու ու մինչեւ 18 տարեկան դառնալը հրազեն կրելու հոդվածներով։ Տղան տեղափոխվել է Կոլումբիայի անչափահասների բանտ։

Հետաքննություն է սկսվել՝ արարքի դրդապատճառներն ու 12-ամյա աշակերտի մոտ զենքի հայտնվելը պարզելու համար։