ԳլխավորԼուր

Թշնամու կրակոցից սահմանին վիրավոր ունենք, վիճակը ծանր է

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։