ԳլխավորԼուր

Կրակոցներ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզում. զոհերի թվում երեխաներ են. տեսանյութ

Ուլյանովսկի մարզի Վեշկայմա գյուղի «Ռյաբինկա» մանկապարտեզում Իժ-27 հրացանով զինված մի տղամարդ հանգստի ժամին ներս է մտել ու կրակ բացել։

Սպանվել է 2 երեխա՝ 5 եւ 6 տարեկան, ու դայակներից մեկը։ Եվս մեկ դայակ վիրավորվել է։

Հարձակումից հետո հանցագործը ինքնասպան է եղել։ Հայտնի է, որ նա 26-ամյա Ռուսլան Ախտյամովն է։ Հրացանը սակայն գրանցված է 67-ամյա Ալեքսանդր Դրոնինի անունով, ում ավելի ուշ սպանված են գտել։