Այսօր մեկնարկեց Հայ Կրթական Հիմնարկության կողմից իրականացվող ամենախոշոր կամավորական աշխատանքներից մեկը։
Ամեն տարի ՀԿՀ 300-ից ավել ուսանողներ իրենց մասնակցությունն են ունենում Ծաղկահավաքի իրականացման գործում:
Ապրիլի 24-ին հուշահամալիրում դրված 100 հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում, տեղափոխվում աղբատեղի և այրվում էին:
2010թ.-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:
Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերօգտագործման առաքելությունը: