ԳլխավորԼուրՀայաստանս

Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթ լինելու է. Sputnik Արմենիա

Ապրիլի 24-ին երթ լինելու է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

«Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում եղել եմ խորհրդակցության, և այնտեղ մենք քննարկել ենք առաջիկայում նախատեսվող միջոցառումները՝ ապրիլի 24-ի հետ կապված: Այս տարի կլինեն միջոցառումներ, բայց ամենակարևորն ինձ համար՝ ապրիլի 24-ին երթ լինելու է»,- ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթի փոխարեն քաղաքացիները կարճ հաղորդագրություն էին ուղարկում, իսկ նրանց անունները լուսապատկերով հայտնվում էին հուշահամալիրի պատերին։ Իսկ ժամը 22-ից մինչև առավոտ հուշահամալիրի տարածքում երաժշտական տարբեր խմբեր դասական ու ժողովրդական ստեղծագործություններ էին կատարում։

Comment here