ԳլխավորԼուր

Թշնամու կրակոցից մարտական դիրքում հայ զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):

Տեղեկությունը հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-նշված է հաղորդագրության մեջ: