ԳլխավորԼուր

Ծառայակցին սպանելու կասկածանքով ձերբակալվել է կրտսեր սերժանտը

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով  նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Comment here