ԳլխավորԼուր

Մինսկում 26 ուսանող է ձերբակալվել (տեսանյութ)

Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ձերբակալել են 26 ուսանողների (25 տղա եւ մեկ աղջիկ), որոնք մասնակցում էին Մինսկում անցկացվող բողոքի ակցիաներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապաշտպան «Վեսնա» կազմակերպությանը։

Իր հերթին tut.by պարբերականը հայտնում է, որ Բելառուսական համալսարանի ուսանողների խումբ է ձերբակալվել Կարլ Մարքս փողոցում, որտեղ տեղակայված են համալսարանի 2 ֆակուլտետների մասնաշենքերը, Մահմանադրական դատարանի եւ Բելառուսի նախագահի վարչակազմի շենքերը։

Հիշեցնենք, որ Մինսկում ուսանողներ էին բերման ենթարկվել նաեւ երեկ։

Comment here