ԳլխավորԼուր

Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը

Գյումրիում  բացվեց  Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրը՝Ասյա Վարդանյանը եւ մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Թեև  Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց  քաղաքում գործել  է, բայց սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքներն անցկացվել են վարձակալված տարածքներում:

 

Comment here